հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխարհի առաջնության այս հաղթանակը իմ կարիերայի ամենաերջանիկ և ամենասպասված պահն էր. Ամոյան

Աշխարհի առաջնության այս հաղթանակը իմ կարիերայի ամենաերջանիկ և ամենասպասված պահն էր. Ամոյան

Օսլո -2021 Աշխհարի առաջնություն: Աշխարհի առաջնության այս հաղթանակը իմ կարիերայի ամենաերջանիկ և ամենասպասված պահն էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհի  չեմպիոն Մալխաս Ամոյանը:

՛՛Շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր կարողացա իրականացնել նպատակներիցս մեկը, շնորհակալ եմ հորեղբայրներիս, մարզիչներիս, ինձ հետ մարզվող ընկերներց, շնորհակալ եմ նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս հաղթանակի ճանապարհին։ Բոլորիդ դերը անգնահատելի է իմ սպորտային նվաճումների հասնելու ճանապարհին։

Ամեն ինչ կանեմ, որ էլ ավելի ուրախացնեմ բոլորիդ։ Նվիրվածության ու աշխատանքի արդյունքում են լինում ցանկալի ու կարևոր հաղթանակները՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ հայ ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

  • Կիսվել: