երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Մյունխենում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ հենացատկ վարժությունից, գրում է armsport.am-ը:

Դավթյանը երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Ի դեպ, չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի մարզիկը նույնքան միավոր է հավաքել։

 

Եռյակը եզրափակել է Ուկրաինայի ներկայացուցիչը։

Այսպիսով, Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգթափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հանդես է եկել օղակների եզրափակչում և վաստակելով 14,766 միավոր՝ ելույթն ավարտել 4-րդ հորիզոնականում։ Այս վարժությունում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,733 միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին հորիզոնականը։

  • Կիսվել: