շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Դավթյանը գլխավորում է շախմատի 1-ին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը

Արթուր Դավթյանը գլխավորում է շախմատի 1-ին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը

 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը։

Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է Արթուր Դավթյանը։ Դավիթ Շահինյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը 2-ական միավորով կիսում են 2-5-րդ հորիզոնականները։ Կանանց մրցաշարում առաջատարն է Նարե Առաքելյանը, ով 3 հնարավորից վաստակել է 3 միավոր։ Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը 2,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։

 

Հունվարի 25-ին մրցաշարերում կկայանան 4-րդ տուրի պարտիաները։

  • Կիսվել: