ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արթուր Բազեյանին շնորհվել է հաղթանակ առանց մենամարտելու․ Բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Արթուր Բազեյանին շնորհվել է հաղթանակ առանց մենամարտելու․ Բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Հայաստանի 57 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը աշխարհի առաջնությունում առանց մենամարտ անցկացնելու մտել է հաջորդ փուլ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը ավելին է եղել։ Մեր մարզիկին շնորհվել է հաղթանակ։ Հաջորդ փուլում Արթուր Բազեյանը կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Պ․ Չենի հետ։

Այսօր մեկնարկող աշխարհի առաջնությունում Հայաստանից ռինգ դուրս կգա միայն 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Նա կհանդիպի Սլովենիայի ներկայացուցիչ Ալյազ Սիրչելիի հետ։

  • Կիսվել: