չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)

Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և հաշվով տպավորիչ հաղթանակ տարել և 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարել, գրում է armsport.am-ը:

Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրպագուները հավաքվել են՝ Գյումրիի հրապարակում տեղադրված մեծ էկրանին դիտելու հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում։

 

 

  • Կիսվել: