երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արսեն Զախարյանը խոսել է Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին

Արսեն Զախարյանը խոսել է Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին

Մոսկվայի «Դինամո»-ի հարձակվող Արսեն Զախարյանն անդրադարձել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմից հրավեր ստանալուն:

«Երջանիկ էի, որ հրավեր եմ ստացել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից: Ձգտելու եմ ապացուցել, որ իզուր չեմ հրավեր ստացել հավաքականից»,- Զախարյանի խոսքը փոխանցում է «Դինամո»-ի մամուլի ծառայությունը:

Հարձակվողը շեշտել է, որ ձգտում է այժմ կենտրոնանալ ակումբում իր խաղի վրա և հավաքականի մասին կսկսի մտածել ավելի ուշ:

Արսեն Զախարյանը ծնվել է 2003 թվականին: 18-ամյա հարձակվողի առաջին ակումբը եղել է Սամարա քաղաքի «Կռիլյա Սովետով» ակումբը: Նա «Դինամո» է տեղափոխվել 2017 թվականին:

  • Կիսվել: