կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արսեն Զախարյանը՝ Եվրոպայի մինչև 20 տարեկան լավագույն 2-րդ ֆուտբոլիստ

Արսեն Զախարյանը՝ Եվրոպայի մինչև 20 տարեկան լավագույն 2-րդ ֆուտբոլիստ

Մոսկվայի «Դինամոյի» տաղանդավոր ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը գովասանքի է արժանացել հեղինակավոր InStat պորտալի կողմից։

Վիճակագրական ցուցանիշների մշակմամբ զբաղվող ընկերությունը պարզել է, որ Զախարյանը Եվրոպայի մինչև 20 տարեկան երկրորդ լավագույն խաղացողն է։

Այդ մասին է վկայում նրա ցուցանիշը, որն ուղղակիորեն կախված է խաղադաշտում հանդես գալու մակարդակից։ Ֆուտբոլիստի գնահատականը 277,3 է: Առաջին տեղում «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերն է, ով ստացել է 294,8 գնահատականը:
 

  • Կիսվել: