կիրակի, հոկտեմբեր 2
2 / 10 / 2022
Արփինե Դալալյանն ավարտեց մարզական կարիերան

Արփինե Դալալյանն ավարտեց մարզական կարիերան

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։

«Ողջույն սիրելի ընկերներ...

Չնայած նրան, որ ունեցել եմ փոքր սպորտային նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել Ձեր կողմից, իմ կերպարը սիրվեց մրցահարթակում և ունեցա ինձ երկրպագող շատ մարդիկ:

Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլևս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: Լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ թողնել սպորտը: Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝

Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրի կոչումով:

Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ երկրի դրոշը բարձր պահել:

Շնորհակալ եմ բոլորիդ ինձ աջակցելու և կողքիս լինելու համար:

Առողջ եղեք»,- գրել է Արփինե Դալալյանը ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: