ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արոնյանը պարտվեց Նակամուրային, սակայն պահպանեց 3-րդ հորիզոնականը. Champions Chess Tour

Արոնյանը պարտվեց Նակամուրային, սակայն պահպանեց 3-րդ հորիզոնականը. Champions Chess Tour

Լևոն Արոնյանը Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 3-րդ տուրում 1-3 հաշվով պարտվել է Հիկարու Նակամուրային։ Այսպիսով՝ երրորդ տուրում Արոնյանը միավոր չի վաստակել: Հիշեցնենք, որ ըստ մրցակարգի՝ եթե շախմատիստը պարտվում է ոչ թե արագ շախմատի, այլ լրացուցիչ նշանակված կայծակնային շախմատի պարտիաներում կամ Արմագեդոնում, ապա նրան տրվում է 1 միավոր:

Այս տուրից հետո Արոնյանը 12 միավորով պահպանել է 3-րդ հորիզոնականը: Մինչև եզրափակչի մեկնարկն Արոնյանն ուներ 8 միավոր:  Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը՝  23,5 միավորով, երկրորդ տեղում Ուեսլի Սոն է՝ 18,5 միավորով:

Հաջորդ տուրում Լևոնը կմրցի Անիշ Գիրիի հետ։

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, իսկ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Champions Chess Tour-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:

 
 

  • Կիսվել: