ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Մելիքբեկյանը` հայկական ակումբների փակման մասին

Արմեն Մելիքբեկյանը` հայկական ակումբների փակման մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է հայկական երեք ակումբների փակման պատճառները:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի փորձում ամեն ինչ ասել դեպքերից անմիջապես հետո, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը: Մենք չեն հայտարարում ամեն ինչի մասին նախապես, որ ճնշում չգործադրենք կարգապահապական և բողոքարկման կոմիտեների վրա, որոնք անկախ մարմիններ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Մելիքբեկյանը:

Վերջինիս պարզաբանեց, որ «Գանձասար-Կապան»-ի Հայաստանի առաջնությունը լքելու իրական պատճառներից մեկը մրցավարական անձնակազմի հետ վիճաբանությունն է, որն ավարտվել է ծեծկռտուքով: Որի համար թիմին սպասում էր որակազրկման մեծ ժամկետներ:

«Գուցե պատահականություն է, բայց պատահում է այնպես, որ ակումբները սկսում են աղմուկ բարձրացնել հավաքականի խաղերից առաջ: «Լոռի» ֆուտբոլային ակումբի փակվելու իրական պատճառը ֆեդերացիայի հետ տարաձայնությունները չենք, այլ պարտքերը, քանի որ ֆուտբոլիստները դիմել էին ՖԻՖԱ-ին: Իսկ «Սևան» ֆուտբոլային ակումբի տարածած հաղորդագրությունը մեծ մանիպուլացիա էր: «Սևան»-ի փաստացի ղեկավարները «Նոա»-ի հետ աղից հետո ծեծի էին ենթարկել մրցավարին, որի փաստացի ապացույցները կան: Մենք այս արատավոր երևույթների լուծումը տալու ենք աշխատանքային ճանապարհով: Ֆեդերացիան չէ, որ ծեծի է ենթարկել մրցավարին»,-առանձնացրեց նա:

  • Կիսվել: