երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ազգությամբ հայ մարցավարը հաղթանակը տվել է մրցակցին. Արման Ծառուկյանը զարմացած է (տեսանյութ)

Ազգությամբ հայ մարցավարը հաղթանակը տվել է մրցակցին. Արման Ծառուկյանը զարմացած է (տեսանյութ)

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հարցազրույց է տվել UFC թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Չարլզ Օլիվեյրիայի դեմ տարած հաղթանակից հետո։

Նա հայտնել է, որ երրորդ ռաունդում մրցավարն անաչառ չի եղել իր հանդեպ (3 մրցավարներից 1-ը հաղթանակը տվել էր մրցակցին):
 
Մարզիկն ընդգծել է, որ այդ մրցավարն ազգությամբ հայ է՝ Հայաստանից:
 
Արմանն իր զարմանքն է հայտնել՝ նշելով, որ եթե իրեն պարտություն տար բրազիլացի մրցավարը, ինքը դա նորմալ կհամարեր, բայց որ 2 օտարազգի մրցավարները հաղթանակը տվել են իրեն, իսկ իր ազգակիցը՝ մրցակցին, դա արդեն, նրա խոսքով, աբսուրդ է մեղմ ասած:
 

Նշենք, որ Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին մենամարտել թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ։ Այդ մասին հայտարարել է հայ մարտիկի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին կայացած UFC 300-ում Արման Ծառուկյանը մրցավարների որոշմամբ հաղթել էր վարկանիշի առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:

  • Կիսվել: