հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արման Ավագյանը՝ աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր

Արման Ավագյանը՝ աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիր

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը կամային հաղթանակով նվաճեց բրոնզե մեդալ:

Հայ ըմբիշը 79 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց վրացի Գոգա Մամիաուրիի հետ եւ վերջին վայրկյաններին հաղթեց 4:4 հաշվով՝ վերջին միավորի առավելությամբ:

Ավագյանը մինչեւ երկրորդ մրցափուլի ավարտը միավոր չկարողացավ վաստակել: Գոտեմարտի ավարտից 29 վայրկյան առաջ 0:4 հաշվով պարտվելիս նախ՝ երկու միավորանոց գցում կատարեց, ապա՝ եւս երկու միավորանոց գլորում արեց եւ հաշիվը դարձրեց 4:4:

Սա Հայաստանի երկրորդ բրոնզե մեդալն է Մ23 աշխարհի առաջնությունում:

Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը:

Իսկ Հայաստանի առաջատար ըմբիշներից Վազգեն Թեւանյանը նվաճեց աշխարհի Մ23 փոխչեմպիոնի կոչումը:

  • Կիսվել: