շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան կբողոքարկի ՖԻՖԱ-ի խիստ պատիժները

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան կբողոքարկի ՖԻՖԱ-ի խիստ պատիժները

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան մտադիր է բողոքարկել ՖԻՖԱ-ի որոշումը, որով կազմակերպությունը խոշոր տուգանքների և որակազրկումների է ենթարկել արգենտինացիներին՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո տեղի ունեցած միջադեպերի համար։ Այս մասին հայտնում է ԱՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակչում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով զիջել էր Իսպանիային, ինչից հետո թիմերի միջև բախում էր տեղի ունեցել։

Ուրբաթ օրը ՖԻՖԱ-ն հրապարակել էր պատժամիջոցների ցանկը։ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան տուգանվել է ընդհանուր 321 հազար դոլարով հետևյալ խախտումների համար.

 
  • Մարզական միջոցառումը ոչ մարզական վարքագիծ դրսևորելու նպատակով օգտագործելը,
  • Թիմի ոչ պատշաճ պահվածքը,
  • Խտրականությունը և ռասիստական վիրավորանքները (երկրպագուների կողմից հնչեցված վանկարկումների և ժեստերի համար),
  • Հանդիպումների ժամանակ կարգուկանոնի և անվտանգության կանոնների խախտումը։

Բացի ֆինանսական տույժերից, Արգենտինայի հավաքականն առաջիկա երկու տնային հանդիպումները պետք է անցկացնի երկրպագուների սահմանափակ քանակով՝ մարզադաշտի տարողունակության առավելագույնը 50%-ի չափով: Նշվում է, որ տուգանքից 100 հազար դոլարը պետք է ուղղվի խտրականության դեմ պայքարին, իսկ պատժամիջոցների մի մասի (մեկ հանդիպում և 100 հազար դոլար) կիրառումը հետաձգվել է փորձաշրջանի ավարտին:

Խիստ պատիժների են արժանացել նաև Արգենտինայի ընտրանու ներկայացուցիչները.

  • Լեանդրո Պարեդես (կիսապաշտպան) – 10 խաղով որակազրկում և 90 հազար դոլար տուգանք,
  • Նաուել Մոլինա (պաշտպան) – 7 խաղով որակազրկում և 90 հազար դոլար տուգանք,
  • Տիագո Ալմադա (կիսապաշտպան) – 1 խաղով որակազրկում և 30 հազար դոլար տուգանք,
  • Ռոբերտո Այալա (մարզիչ) – 3 խաղով որակազրկում և 30 հազար դոլար տուգանք։

    «Ստացված ծանուցումների լույսի ներքո և ի պաշտպանություն ասոցիացիայի ու ֆուտբոլիստների իրավունքների՝ ԱՖԱ-ի իրավաբանական բաժինը սահմանված կարգով ՖԻՖԱ-ից կպահանջի որոշումների հիմնավորումը, որպեսզի այնուհետև համապատասխան բողոքներ ներկայացնի Համաշխարհային ֆուտբոլի կառավարող մարմնի բողոքարկման կոմիտե: Որպես ծայրահեղ միջոց՝ պահպանվում է նաև Մարզական արբիտրաժային դատարան (CAS) դիմելու հնարավորությունը»,- ասված է ԱՖԱ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

  • Կիսվել: