ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախցի բռնցքամարտիկը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Արցախցի բռնցքամարտիկը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը (EUBC Junior EBC – MONTESILVANO 2022) ՀՀ հավաքականի կազմում մասնակցող արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը 52 կգ քաշային կարգում փայլուն հաղթանակ տարել թուրք մարզիկի նկատմամբ :

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը:

«Էրիկ Առստամյանը, ում անձնական մարզիչն ԱՀ վաստակավոր մարզիչ Նարեկ Աբրահամյանն է, ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ»,- մանրամասնել է նա։

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1-ը Իտալիայի Լինյանո Սաբիադորո քաղաքում անցկացվող երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի (2022 IMMAF European Championships)Եվրոպայի առաջնությանն էլ 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանը՝ հաղթելով Չեխիան և Գերմանիան ներկայացնող մարզիկներին:

«Ցավոք, Պորտուգալիայի ներկայացուցչի հետ մենամարտում մեր մարզիկը վնասվածք ստացավ, չկարողանալով շարունակել պայքարն ավելի ավելի բարձր արդյունքի համար»,-հավելել է Դ. Մկրտչյանը:

  • Կիսվել: