ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արարատը» իր հարկի տակ զիջեց «Արարատ-Արմենիային»

Այսօր վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան:18-րդ տուրի առաջին խաղում Երևանի «Արարատը» Չարենցավանում ընդունեց «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Մաիլսոն Լիման:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 43 միավոր և էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Նրան հաջորդող «Փյունիկն» արդեն ետ է մնում 11 միավորով:

«Արարատը» չնայած հինգերորդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարում, սակայն 30 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը:

Վաղը կկայանան երկու հանդիպում: «Ուրարտուն» իր հարկի տակ կընդունի «Վանին», իսկ «Նորավանքը»` ԲԿՄԱ-ին:

Այսօր վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան:

18-րդ տուրի առաջին խաղում Երևանի «Արարատը» Չարենցավանում ընդունեց «Արարատ-Արմենիային»: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց Մաիլսոն Լիման:

  • Կիսվել: