ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Արարատը» բողոքարկել է «Նոայի» դեմ խաղի մրցավարությունը

«Արարատը» բողոքարկել է «Նոայի» դեմ խաղի մրցավարությունը

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը բողոքարկել է Հայաստանի առաջնության «Նոայի» դեմ խաղի մրցավարությունը:

 VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի «Նոայի» դեմ հանդիպումից հետո «Արարատի» ներկայացուցիչները խաղի արձանագրության մեջ մրցավարության բողոքարկման վերաբերյալ համապատասխան նշում են կատարել:

Այսօր ըստ սահմանված կարգի ՀՖՖ-ին ուղարկվել է նամակ, որտեղ նշված են այն դրվագները, որոնցում Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական բրիգադը, մեր կարծիքով, սխալ որոշումներ է կայացրել:

  • Կիսվել: