հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Արարատ»-ին են միացել «Շիրակ»-ի ևս երկու ֆուտբոլիստ

«Արարատ»-ին են միացել «Շիրակ»-ի ևս երկու ֆուտբոլիստ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին են միացել ևս երկու ֆուտբոլիստ։

Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արարատի» կազմը համալրել են պաշտպան Մարկո Պրլևիչը և հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Երկու ֆուտբոլիստներն էլ ակումբ են տեղափոխվել Գյումրու «Շիրակից»:

Ավելի վաղ ակումբին էին միացել նաև կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը, կիսապաշտպան Էդգար Մալաքյանը և դարպասապահ Վսևոլոդ Երմակովը, պաշտպաններ Քրիստիան Խիմենեսը, Հրայր Մկոյանը, այլք:

 

  • Կիսվել: