շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արարատ-Արմենիա»-ն բրազիլացի հարձակվող ունի

«Արարատ-Արմենիա»-ն բրազիլացի հարձակվող ունի

Երևանի «Արարատ-Արմենիա»-ն Եվրոգավաթային մեկնարկից առաջ նոր համալրում ունի կազմում: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել բրազիլացի 29-ամյա հարձակվող Ագդոն Մենեզեսը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ագդոնն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է պորտուգալական ակումբներում («Բրագա»-B, «Մերելինենսե», «Ֆեիրենսե», «Օլիվեիրենսե», «Վարժիմ»), ինչպես նաև՝ բրազիլական «Վիտորիա»-B-ում: Ագդոնը պորտուգալական Լիգա Պրոյի 2019/20-ի լավագույն ռմբարկուն է ճանաչվել՝ 13 գոլի հեղինակ դառնալով «Օլիվեիրենսեի» կազմում:

  • Կիսվել: