չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է Չեռնոգորիային

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է Չեռնոգորիային

Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ է անցկացնում Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Մեր թիմն առաջին կեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։ Առանձնացրել ենք առաջին կեսի կարևոր դրվագները։

Նախավարժանքի ժամանակ Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ․ մեկնարկային կազմում նրան փոխարինեց Ստյոպա Մկրտչյանը, ով նորամուտի խաղն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում։ Մրցակցի նկատմամբ կանոնները խախտելու պատճառով նա 14-րդ րոպեին առաջին դեղին քարտը ստացավ հավաքականում։

13-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը գնդակով առաջ ընթացավ՝ շրջանցելով մրցակցի պաշտպաններին, բայց նրան սահանկումով կանգնեցրեց մրցակցի խաղացողը։ Թեև երկրպագուները 11-մետրանոց էին պահանջում, բայց մրցավարի կարծիքով՝ այդ դրվագում կանոնների խախտում չկար։ 18-րդ րոպեին Վահան Բիչախչյանը հեռահար հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Աղբյուրը՝ armsport.am:

 

  • Կիսվել: