ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագ և կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունները չեղարկվել են

Արագ և կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունները չեղարկվել են

Դեկտեմբերին Ղազախստանում նախատեսված արագ և կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունները չեն կարող անցկացվել նոր սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։

Մրցաշարը պետք է անցկացվեր Նուր-Սուլթանում դեկտեմբերի 25-ից 31-ը։
 
Ղազախստանում դեկտեմբերի 3-ից ուժի մեջ են մտել սանիտարական նոր սահմանափակումները, որոնց համաձայն՝ բոլոր ժամանողները այն երկրներից, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքեր, պետք է անցնեն մեկշաբաթյա կարանտին։

  • Կիսվել: