շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱՊՀ երկների խաղեր․ Հայաստանը նվաճել է 5-րդ մեդալը

ԱՊՀ երկների խաղեր․ Հայաստանը նվաճել է 5-րդ մեդալը

Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում:

Կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Մանուկյանը: Նա 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուրախմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի (Ղազախստան) նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաբանի Նուրգալիևին, փոխանցում է armsport-ը:
 
Ավելի վաղ Հայաստանի մարզական պատվիրակությունից բռնցքամարտիկներ Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:
 
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցում է 14–23 տարեկան շուրջ 1600 մարզիկ. Հայաստանն ունի 55 ներկայացուցիչ:

  • Կիսվել: