ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեում

Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեում

Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեում։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։

ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ դադարելու զբաղվել կանանց ֆուտբոլով. շարունակելու եմ անել այն, ինչ սկսել եմ դեռևս 2015թ.-ին: Սա իմ համար երբեք աշխատանք չի եղել, կամ էլ փող աշխատելու միջոց: Ես փոխել եմ ու շարունակելու եմ փոխել շատ աղջիկների կյանքեր՝ օգտագործելով ֆուտբոլը որպես գործիք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Թադևոսյանը:

 

  • Կիսվել: