չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամոյանը և Չալյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

Ամոյանը և Չալյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

55 կգ քաշային կարգում Հայաստանի Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց` զիջելով Ռուսաստանը ներկայացնող Էմին Նարիմանովիչ Սեֆերշաևին:

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաջող մենարկեց և անդրանիկ մրցակցին`  սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին հաղթեց: Մրցակցի գերազանցե նաև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով պարտության մատնեց Լեհաստանից  Իվան Նիլիպյուկին:  87 կգ քաշային Արթուր Շահինյանը պարտվեց մեկնարկում:

Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունն անցկացվում է դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:

  • Կիսվել: