չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ալոյանը հաղթեց տանզանացի բռնցքամարտիկին Մոսկվայի մրցաշարում

Ալոյանը հաղթեց տանզանացի բռնցքամարտիկին Մոսկվայի մրցաշարում

Մոսկվայում, «Դինամո» վոլեյբոլի ասպարեզում, բռնցքամարտի միջազգային օրվան նվիրված երեկոյի շրջանակներում, տեղի ունեցավ մենամարտ ռուսաստանցի Միխայիլ Ալոյանի ու տանզանացի Յոհանա Մախանյայի միջև:

 Միաձայն որոշմամբ հաղթանակը տարավ 32-ամյա Ալոյանը (երեք անգամ՝ 99:91), փոխանցում է armsport-ը:
2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Ալոյանն այժմ պրոֆեսիոնալ ռինգում ունի 7 հաղթանակ և 1 պարտություն: 23-ամյա Մախանիան իր երրորդ պարտությունը կրեց կարիերայում ՝ 12 հաղթանակով:

  • Կիսվել: