ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ալիխանյանն ու Հարությունյանը դուրս եկան ԱԱ կիսաեզրափակիչ

Ալիխանյանն ու Հարությունյանը դուրս եկան ԱԱ կիսաեզրափակիչ

Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, ազատոճային Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամմադ Մոկաևի նկատմամբ և անցավ կիսաեզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հրայր Ալիխանյանն էլ 10։0 հաշվով հաղթեց ուզբեկ մրցակցին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ։

«Տղաներն այսօր փառահեղ են»,– գրված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ազատոճայինները պայքարը սկսել են նոյեմբերի 5-ին։ Հայաստանը ներկայացել է 8 մարզիկով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանն էլ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար. մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Ջավիթ Աջարն է:

  • Կիսվել: