ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի Մանոյանի և Ոսկանյանի նախկին ակումբում

Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի Մանոյանի և Ոսկանյանի նախկին ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի Կիպրոսի երկրորդ դիվիզոնը ներկայացնող «Կարմիոտիսա» ակումբում: Այս մասին հայտնի է դարձել AFG-ին:

Տարբեր տարիներին այս ակումբում հանդես են եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանն ու Դավիդ Մանոյանը:

Կիպրոսի երկրորդ դիվիզիոնի առաջնության առաջին շրջանից հետո «Կարմիոտիսիան» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նոայի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Կիպրոսի Պրեմիեր-լիգայի ակումբներից մեկը:

  • Կիսվել: