երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է Ուրարտուից. ո՞վ է նոր գլխավոր մարզիչը

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է Ուրարտուից. ո՞վ է նոր գլխավոր մարզիչը

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է թիմից: Այս մասին հայտնի է դարձել ArmSport.am-ին:

Մեր տեղեկություններով, Գրիգորյանին կփոխորինի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» անցկացրած 12 խաղից հետո 18 միավորով 6-րդ տեղում է:

 

  • Կիսվել: