չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալաշկերտը պարտվեց Շերիֆին ու դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ)

Ալաշկերտը պարտվեց Շերիֆին ու դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվել էր մոլդովական «Շերիֆին» ու պարտություն կրեց։

Հանդիպման 10-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո հաշիվը շրջադարձ հարվածով բացեց Ալեքսանդր Գլիշիչը։ Ընդամենը 5 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Դուլանտոն։ 23-րդ րոպեին  Էնրիկե Լուվանորը առաջ մղեց մոլդովական թիմին։

Խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ջեյմսը խախտեց կանոնները մրցակցի հետ պայքարում ու մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցած Սեբաստիան Թիլը հարվածեց ուղիղ նշանակետին՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 3-1, գրում է armsport.am-ը։

Այսպիսով, ընդհանուր դիմակայության արդյունքում «Ալաշկերտը» 1-4 հաշվով պարտություն կրեց «Շերիֆից» ու լքեց Չեմպիոնների լիգան, բայց պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 3-րդ փուլում՝մրցելով «Ցրվենա Զվեզդա»-«Կայրաթ» զույգի պարտվողի հետ։

  • Կիսվել: