երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ալաշկերտը» 20 րոպեում 4 գնդակ բաց թողեց և խոշոր հաշվով պարտվեց Մալթան ներկայացնող թիմին

«Ալաշկերտը» 20 րոպեում 4 գնդակ բաց թողեց և խոշոր հաշվով պարտվեց Մալթան ներկայացնող թիմին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտն» ուժերը չափեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» հետ և պարտություն կրեց խոշոր հաշվով: Այսպիսով երևանյան ակումբը լքեց մրցաշարը:

Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Արտակ Եդիգարյանը գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց իր թիմին։ Ավելին հայկական ակումբը չկարողացավ անել, փոխարենը 20 րոպեում 4 գնդակ բաց թողեց և պարտվեց 1-4 հաշվով: Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 2-4 հաշիվը:

  • Կիսվել: