շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ալաշկերտը» մեկնել է Գլազգո

«Ալաշկերտը» մեկնել է Գլազգո

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Գլազգո: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցի շոտլանդական Գլազգո քաղաքի «Ռենջերս» թիմի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 26-ին Երևանում:

  • Կիսվել: