չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Ալ-Հիլալը վերջապես ձերբազատվում է Նեյմարից․ հայտնի են մանրամասներ

Ալ-Հիլալը վերջապես ձերբազատվում է Նեյմարից․ հայտնի են մանրամասներ

Սաուդյան «Ալ-Հիլալի» ձախ վինգեր Նեյմարը մոտ է բրազիլական «Սանթոս» վերադառնալուն: Այս մասին հայտնում է L’Équipe-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով, բանակցությունները սաուդյան և բրազիլական ակումբների միջև գրեթե ավարտված են: Երկու կողմերն էլ լավատեսորեն են տրամադրված շուտով գործարքն ավարտին հասցնելու հարցում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սանթոսը» պլանավորում է վարձակալել Նեյմարին մինչև 2025 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ վինգերը հանդես է եկել «Սանթոսում» մինչև 2013 թվականը, որից հետո տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը «Ալ-Հիլալի» կազմում մասնակցել է երկու հանդիպման բոլոր մրցաշարերում, սակայն չի կարողացել գոլային գործողություններով աչքի ընկնել: Ներկա ակումբի հետ խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt ինտերնետային պորտալի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 մլն եվրո:

 

  • Կիսվել: