երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադելիա Պետրոսյանը կլինի Մոսկվայի հավաքականի ավագը ՌԴ շրջացատկի թիմային առաջնությունում

Ադելիա Պետրոսյանը կլինի Մոսկվայի հավաքականի ավագը ՌԴ շրջացատկի թիմային առաջնությունում

Գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը կդառնա Մոսկվայի հավաքականի ավագը Ռուսաստանի շրջացատկի առաջնության թիմային մրցաշարում: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։
 
Ռուսաստանի շրջացատկի առաջնության թիմային մրցաշարը տեղի կունենա այսօր Սանկտ Պետերբուրգում՝ երկու քաղաքների հավաքականների հանդիպման շրջանակում: Հյուսիսային մայրաքաղաքի հավաքականի ավագը կլինի 2022-ի Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր Ալեքսանդր Գալյամովը։
 
Նշենք, որ նախօրեին Ադելիա Պետրոսյանը հաղթել է կանանց անհատական մրցաշարում Ռուսաստանի շրջացատկի առաջնությունում:

  • Կիսվել: