ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադելիա Պետրոսյանը ելույթ կունենա Ռուսաստանի գեղասահքի մեծերի հավաքականում

Ադելիա Պետրոսյանը ելույթ կունենա Ռուսաստանի գեղասահքի մեծերի հավաքականում

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, ինչպես նաև Սոֆյա Ակատևան և Սոֆյա Սամոդելկինան հանդես կգան գեղասահքի Ռուսաստանի մեծահասակների հավաքականի ստուգողական սահքում:

Այս մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայում։
 
Ռուսաստանի հավաքականի ստուգողական մարզումները տեղի կունենան սեպտեմբերի 24-25-ին Մոսկվայում:
Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը չորրորդ տեղն է գրավել գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում, ընդ որում՝ Էթերի Թութբերիձեի աշակերտուհին կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիթբերգեր է կատարել:
 
Հավելենք, որ հայազգի գեղասահորդուհին 15 տարեկան է։

  • Կիսվել: