երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Աբրահամ Խաշմանյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Աբրահամ Խաշմանյանը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում:

«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում:

  • Կիսվել: