չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԱ որակավորման փուլ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Բուլղարիային

ԱԱ որակավորման փուլ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Բուլղարիային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում, գրում է armsport.am-ը:

Բուլղարիայում ընթացող մրցաշարի երկրորդ խաղում մեր ընտրանին 3-0 հաշվով առավելության հասավ այդ երկրի հավաքականի նկատմամբ։ Հիշեցնենք որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը երեկ 11-0 հաշվով ջախջախել էր Շոտլանդիային։

Մեր տղաների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին։ Մերոնց մրցակիցը Կոսովոյի հավաքականն է, որը ևս երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ։

 

  • Կիսվել: