շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից

9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից

9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Նիկոլայ Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարից։ Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել ու 1/4 եզրափակչի արգելքը հաղթահարել են նաև 57 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Արթուր Բազեյանը, ընդ որում՝ Բազեյանը առավելության է հասել վերջերս Ստրանջայի մրցաշարում չեմպիոն դարձած Խավիեր Իբանեսի նկատմամբ։

Կիսաեզրափակչում են նաև 69 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանը, Գուրգեն Մադոյանը և Արսեն Պողոսյանը։ Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին ապահովել նաև 63 կգ քաշայի Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հանդես կգա եզրափակչու

  • Կիսվել: