երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
8 մենամարտ, 8 հաղթանակ. բռնցքամարտի պատանեկան ԵԱ, օր 3-րդ

8 մենամարտ, 8 հաղթանակ. բռնցքամարտի պատանեկան ԵԱ, օր 3-րդ

Իտալիայում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որում փայլուն են հանդես գալիս հայ բռնցքամարտիկները: Մրցումային երրորդ օրը չափազանց հաջող էր մեր տղաների համար: Ռինգ դուրս եկած մեր 8 բռնցքամարտիկներն էլ հաղթանակներ են տարել: 48 կգ քաշային Արման Արզումանյանը 5-0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Էդուարդ Նոսկովին:

57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը նույնպես վստահ՝ 5-0 հաշվով հաղթել է հույն բռնցքամարտիկ Պլիաս Գեորգիոսին: 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել սերբ Դաշի Սերվեջանին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը: Լավ մենամարտ է անցկացրել նաև 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը, 4-1 հաշվո հաղթելով վրացի Գեորգի Լետոդիանիին:

Երեկոյան հերթում առաջինը ռինգ է դուրս եկել Էրիկ Առստամյանը: 52 կգ քաշային հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ՝ 5-0 հաշվով հաղթել է թուրք Բաքիր Իբրահիմ Ալպին: 63 կգ քաշային Մարատ Միքայելյանը 5-0 հաշվով հաղթել է իսրայելցի Մոշե Իդանին: 54 կգ քաշային կարգում նույն հաշվով Արթուր Ավետիքյանը հաղթել է մոլդովացի Նիկիտա Գուրունդային: 5-0 հաշիվ է գրանցվել նաև 63 կգ քաշայինների Արգիշտի Հակոբյան-Դովիդաս Վասիլիաուս (Լիտվա) մենամարտում:
Ի դեպ նշենք, որ Անդրանիկ Մարտիրոսյանը, Ռաֆայել Ներսիսյանը և Արգիշտի Հակոբյանը իրենց 2-րդ հաղթանակներն են տարել առաջնությունում:

  • Կիսվել: