ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Հունաստանում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Հունաստանում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Հունաստանում ընթացող Ակրոպոլիսի գավաթ անվանումը կրող բռնցքամարտի 26-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։  

Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 54 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, իսկ 63 կգ քաշայինների եզրափակիչը հայ բռնցքամարտիկները բացառապես հայկական են դարձրել։ Այստեղ հաղթողի կոչման համար կպայքարեն Լոռիից Նարեկ Հովհաննիսյանն ու դինամոյական Բենիկ Նիկողոսյանը։ Մեր մարզիկները մրցավայր են մեկնել մարզիչներ Աշիկ Գրիգորյանի և Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ, պատվիրակության պատասխանատուն ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն է։

  • Կիսվել: