ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
24-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ (տեսանյութ)

24-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ (տեսանյութ)

Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնի «Ալվերկայի» թիմի բրազիլացի 24-ամյա ֆուտբոլիստ Ալեքս Ապոլինարիոն մահացել է սրտի կանգի հետևանքով:

Ֆուտբոլիստը անգիտակից ընկել է խոտածածկին «Ունիաո Ալմեյրիմի» հետ հանդիպման 27-րդ րոպեին:

Մարզադաշտի բժիշկները դեֆիբրիլյատոր են օգտագործել, որից հետո Ապոլինարիոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան չեն կարողացել փրկել: Սրտի կանգը հանգեցրել է մահվան:

  • Կիսվել: