հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2032 թվականի ամառային ՕԽ-ն կանցկացվեն ավստրիալական Բրիսբեն քաղաքում

2032 թվականի ամառային ՕԽ-ն կանցկացվեն ավստրիալական Բրիսբեն քաղաքում

2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան ավստրալական Բրիսբեն քաղաքում:

Նման որոշում է կայացվել Տոկիոյում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ համաժողովի ընթացքում: Բրիսբենը միակ թեկնածուն էր, որը հայտ էր ներկայացրել ՄՕԿ-ին:
 
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո 2024 թվականին ՕԽ-ը կկայանան Փարիզում, 2028 թվականին էլ կացնցկացվեն ամերիկյան Լոս Անջելես քաղաքում:
 
Ավստրալիան մինչ այս միայն երկու անգամ է ընդունել Օլիմպիական խաղերը: 1956 թվականին ՕԽ մայրաքաղաքը Մելբուռնն էր, իսկ 2000 թվականի խաղերը կայացան Սիդնեյում:

  • Կիսվել: