երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
2025-ի շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության շրջանակում մեր շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները

2025-ի շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության շրջանակում մեր շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 12-րդ և 14-րդ հորիզոնականները:

ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 44-րդ հորիզոնականը:

Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 24-րդ հորիզոնականը:

Անի Ավետիսյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 65-րդ հորիզոնականը:

Առաջնության շրջանակում մեր բոլոր շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները:

  • Կիսվել: