չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
14-ամյա ռուսաստանցին հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ռուսաստանցին հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ռուսաստանցի շախմատիստ Դավիդ Ախմեդովը հաղթել է աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին կայծակնային շախմատի օնլայն մրցաշարում։

«Տիտղոսային երեքշաբթի» մրցաշարի երկրորդ տուրում Դավիդ Ախմեդովը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել Մագնուս Կարլսենին։ Դավիդ Ախմեդովի վարկանիշը 2368 է, Մագնուս Կարլսենինը՝ 2831։

Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը դասական շախմատի աշխարհի չեմպիոն է եղել 2013-2023 թվականներին։ Հետագայում նա հրաժարվեց պաշտպանել տիտղոսը; Աշխարհի գործող չեմպիոնը հնդիկ Գուկեշ Դոմարաջուն է։

  • Կիսվել: