հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ ԱԻՆ

«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ականապատված լինելու մասին ահազանգից հետո տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել, տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

  • Կիսվել: