կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է 350 միլիոն դոլարի ներդրում իրականացնել. Սիմոնյան

«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է 350 միլիոն դոլարի ներդրում իրականացնել. Սիմոնյան

«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման վերաբերյալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն առաջարկել է ներդրումային ծրագիր, որը պետք է իրականացվի առաջիկա 5 տարվա ընթացքում։ Այս մասին ԱԺ նիստի փետրվարի 16-ին ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ խոսքը 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդնելու մասին է։
«Հարցը քննարկվել է հանրային ներդրումային կոմիտեում։ Այնտեղ կոնսենսիոն պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն»,– նշեց Սիմոնյանը։

Նա շեշտեց, որ դեռևս քննարկումները պետք է շարունակվեն, և բոլոր ուսումնասիրություններից հետո կառավարության ներկայացուցիչները կտեղեկացնեն։

  • Կիսվել: