ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մարտի լույս 17-ի գիշերը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում հայտնաբերվեցին ու, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին 27 և 24 տարեկան երկու երիտասարդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկության ժամանակ նրանցից ավագը ոստիկաններին ներկայացրեց թմրամիջոցի նմանվող զանգվածներով 6 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 9,5 գրամ, իսկ կրտսերը՝ նմանատիպ զանգվածներով 2 փաթեթ՝ 3,5 գրամ քաշով։ Նրանք ներկայացրել են նաև մոխրացած հետքերով մեկական կաթուցիչ։

Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: