Երևանում նոր անուններով փողոցներ կլինեն
Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստի օրակարագում են մի շարք փողոցներ անվանակոչելու, անվանափոխելու վերաբերյալ հարցեր։
Մասնավորապես՝
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցը (սկսվում է Արշակունյաց պողոտայից՝ Ներքին Շենգավիթի 15-րդ փողոց չհասած ընդհատվում, այնուհետև շարունակվում և հասնում Ներքին Շենգավիթի 6-րդ փողոց)՝ նրբանցքներով առաջարվում է անվանակոչել բանաստեղծուհի, գրաքննադատ, հրապարակախոս Արմենուհի Տիգրանյանի անվամբ։
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցը՝ նրբանցքներով, անվանափոխել հայ արվեստագետ և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անվամբ՝ «Կարեն Սմբատյան փողոց»։
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 1-ին փողոցը (սկսվում է Բեկնազարյան, Մելքումովի և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, հասնում Դավթաշենի 10-րդ փողոց), Դավթաշենի 1-ին փողոց, 1-ին նրբանցքը (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, հասնում Աշտարակի խճուղի), Դավթաշենի 1-ին փողոց, 2-րդ նրբանցքն (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, հասնում Յուրի Երզնկյան փողոց) անվանակոչել խորհրդային և հայ ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անվամբ։
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցի հատումից և ավարտվում Շահումյանի գերեզմանոցի սկզբնամասում) անվանափոխել Երվանդունիներ անվամբ՝ «Երվանդունիների փողոց»:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցն (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից, հասնում Շիրակի փողոց) անվանակոչել հայ դերասան Ազատ Գասպարյանի անվամբ՝ «Ազատ Գասպարյան փողոց»,



