շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են

Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են

Ղազախական անվանումներով որոշ օգտահաշիվներ «Ֆեյսբուք», «Թրեդս» և այլ սոցիալական ցանցերում տարածել են հայտարարություններ՝ իբր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, ԵԱՏՄ հարցով հանրաքվեի, Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների վերաբերյալ, որոնք վերագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այդ հայտարարությունները վարչապետին վերագրելը կեղծիք և ապատեղեկատվություն են համարել:
«Որոշ օգտահաշիվներում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները ապատեղեկատվություն են և կեղծիք: Վարչապետ Փաշինյանը երբևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշեցին վարչությունից:

  • Կիսվել: