ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման ենթարկեցին հետախուզվողների

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման ենթարկեցին հետախուզվողների

Հունվարի 8-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 37-ամյա Սարգիս Ա.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հունվարի 8-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նուրսուլթան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 44-ամյա Հովհաննես Ա.-ն, որը 2019 թ. հունվարի 25-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 249-րդ և 250-րդ հոդվածների մեղադրանքներով:

  • Կիսվել: