ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զոհվածների ծնողները գիշերն անցկացրել են «Եռաբլուրում», որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը այնտեղ

Զոհվածների ծնողները գիշերն անցկացրել են «Եռաբլուրում», որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը այնտեղ

Ողջ գիշեր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի առավոտյան թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել Եռաբլուր:

«Թույլ չենք տալու Արցախը հանձնողին, Անկախության օրը սգո օր դարձնողին մոտենա Եռաբլուր»,-նշել էին նրանք:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հայտարարել ենք, որ լուսաբացը դիմավորելու ենք այստեղ եւ թույլ չենք տալու, որ այս սրիկաները, ապիկարները ոտք դնեն այստեղ, որովհետեւ իրենք դրա իրավունքը չունեն ընդհանրապես: Իրենք այստեղի իմաստը չեն հասկանում, ձեւական գան, որ ի՞նչ: Դեռ ոչ մեկը չի եկել: Կարծում եմ՝ Փաշինյանն այսօր չի գա այստեղ»:

  • Կիսվել: