ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զոհված զինծառայողների ծնողները Ֆրանսիայի հրապարակում պահաջնեցին Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը

Զոհված զինծառայողների ծնողները Ֆրանսիայի հրապարակում պահաջնեցին Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը

Պահանջում ենք ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեցին բեմահարթակ բարձրացած՝ զոհված զինծառայողների ծնողները:

Նշենք, որ նրանք հանդես եկան ծավալուն ելույթով՝ պահանջելով ոչ միայն Ջհանգիրյանի, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Զոհված զինծառայողների հարազատներն ասացին, որ իրենց բողոքի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ոչ թե պետական դավաճանության, ինչպես իրենք էին պահանջել, այլ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին հոդվածով, ուստի իրենք Դատախազությունից ու ՔԿ-ից պահանջեցին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցել հենց դավաճանության հոդվածով։

 

 

  • Կիսվել: